ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարում է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակի հայտերի ընդունում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարում է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակի հայտերի ընդունում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակի հայտերի ընդունման մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Մրցանակը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնց ծրագրերն ու նախաձեռնությունները առնվազն երկու տարվա ընթացքում ունեցել են երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա։Նախաձեռնությունը միտված է Կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը՝ ապահովել ներառական և որակյալ կրթություն, ինչպես նաև խթանել գենդերային հավասարությունն ու կանանց հնարավորությունների ընդլայնումը։Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը երեք թեկնածություն։ Հայտերը ներկայացվում են բացառապես ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության միջոցով։ Ինքնաառաջադրումները չեն ընդունվում։ԿԳՄՍ նախարարությունը նշում է, որ մրցանակի չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվի։Հայտերի ամբողջական փաթեթը պետք է ներկայացնել մինչև 2026 թվականի ապրիլի 26-ը՝ նախարարության international@escs.am էլեկտրոնային հասցեին։Լրացուցիչ տեղեկատվություն հնարավոր է ստանալ ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժնից։

Կարդալ ավելին

Leave a comment