ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
«Ես իմ աշխատանքային այցը Մեծ Բրիտանիա սկսեցի Չարլզ III թագավորի հետ հանդիպումով։ Շնորհակալություն եմ հայտնում Նորին Մեծությանը և ամբողջ թագավորական ընտանիքին Ուկրաինային շարունակական աջակցության և համերաշխության համար », - գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։
Զելենսկին նաև երկկողմ բանակցություններ է վարելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Դաունինգ սթրիթում։
Դրանից հետո Ուկրաինայի նախագահը, ինչպես սպասվում է, ելույթ կունենա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։