Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով


Եղանակ

Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 23-ին սպասվում է ձյուն:

Հանրապետության տարածքում հունվարի 21-ի և 24-ի ցերեկը, 22-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հյուսիսային` 2-5մ/վ, հունվարի 22-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 3-6 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment