Իսրայելը հայտարարում է իրանցի երկու բարձրաստիճան պաշտոնյայի սպանության մասին։ Խոսքը Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի ԲԱՍԻՋ ռազմական կառույցի ղեկավար Ղոլամռեզա Սոլեյմանիի և մասին է։ Իրանը այդ լուրերը չի հաստատել։
Հաստատման դեպքում սա կլինի Իրանի ամենամեծ կորուստը այաթոլլահ Ալի Խամենեիից հետո։
Ալի Լարիջանին Իրանի քաղաքական վերնախավի ամենափորձառու դեմքերից է։ Հայացքներով պահպանողական Լարիջանին ընթացիկ պաշտոնին նշանակվել է անցյալ տարվա 12-օրյա պատերազմից հետո՝ համարվելով Ալի Խամենեիի ամենամոտ անձանցից։ Նա զբաղեցրել է կարևոր այլ պաշտոններ՝ լինելով Իրանի խորհրդարանի ղեկավարն ու Իրանի միջուկային հարցի բանակցողը։
Նրա դերն ընթացիկ պատերազմում ավելի ընգծվեց։ Մինչ Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությունը, նա հայտարարեց անցումային կառավարության ստեղծման մասին։ Ըստ ամենայնի՝ վերջինս մեծ դերակատարում է ունեցել հատկապես ուժային ու քաղաքական թևերի համակարգման հարցերում։
Ինչ վերաբերում է մյուս պաշտոնյայի սպանության մասին իսրայելական պնդումներին, ապա դա նույնպես ուշագրավ հայտարարություն է՝ հաշվի առնելով ԲԱՍԻՋ-ի դերը Իրանում: Բասիջը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից կամավորական ռազմական կառույց է, որի հիմնական անելիքներն ուղղված են երկրի ներսի անվտանգային, տարբեր մոբիլիզացիոն շարժումներին։ Կառույցը ստեղծվել է 1979-Ի հեղափոխությունից հետո։
Ներկայում Իրանի և Իսրայելի միջև հարվածներն ինտենսիովերն շարունակվում են։ Կողմերը թիրախավորում են միմյանց կարևոր քաղաքներն ու ենթակառուցվածները։ Պատերազմի ակտիվ մասնակից է նաև լիբանանյան ՀԵԶԲՈԼԼԱՀը։
The post Իսրայելը պնդում է՝ սպանվել է իրանցի երկու բարձրաստիճան պաշտոնյա appeared first on CIVILNET.