«Բաքվում սեմինարի նպատակն էր ուսանողներին բացատրել հայկական ազգայնականության ձևավորման փուլերը»

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Խնդրում եմ շատ ուշադիր կարդացեք!

«Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի «Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրությունների կենտրոնի» կազմակերպմամբ անցկացվել է «Անվտանգությունը Հարավային Կովկասում՝ ադրբեջանա-հայ հարաբերությունների համատեքստում. պատմություն և արդիականություն» թեմայով գիտական սեմինար։

Ադրբեջանի պետական լրատվական «Ազերթաջ» գործակալությունը հայտնում է, որ սեմինարի հիմնական նպատակն էր ուսանողներին մանրամասն բացատրել Ադրբեջանում և տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը, դրա գաղափարախոսական հիմքերը և պատմաքաղաքական համատեքստը, ինչպես նաև գնահատել տարածաշրջանում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը միջազգային մակարդակով»։

Սա այսօրվա լուր է։ Բառացի թարգմանել եմ։
Հիմա ես չեմ, դուք եք. սա՞ ոնց կմեկնաբանեք մեզ հետ պատահած «խաղաղության» դարաշրջանում․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment