Ինչ ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի հակամատությունը ՀՀ ֆինանսական դաշտի վրա․ ԿԲ պարզաբանումներ

Ինչ ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի հակամատությունը ՀՀ ֆինանսական դաշտի վրա․ ԿԲ պարզաբանումներ

Մերձավոր Արևելքում հակամարտության սրման դեպքում Հայաստանում գնաճը կարող է աճել 1.2-1.7 տոկոսով։ Այս մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։Նրա խոսքով՝ հնարավոր ազդեցությունը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ նավթի գների աճով, ներմուծման այլընտրանքային ուղիների օգտագործմամբ և Իրանից ներմուծվող պարենային ապրանքների փոխարինմամբ։Գալստյանը նշել է, որ այս գնահատականները վերաբերում են ռիսկային սցենարներին և կախված են դրանց իրականացմանից։Նա ընդգծել է, որ տարածաշրջանային զարգացումները կարող են նաև մեծացնել տնտեսության դանդաղման և գնաճային ճնշումների ռիսկերը։ԿԲ նախագահի գնահատմամբ՝ համաշխարհային տնտեսական ակտիվության հնարավոր նվազումը կարող է ազդեցություն ունենալ նաև Հայաստանի տնտեսության վրա։Բացի տնտեսական գործոններից, նա անդրադարձել է նաև հնարավոր անուղղակի ազդեցություններին։ Մասնավորապես, ըստ նրա, տարածաշրջանային լարվածությունը կարող է ազդել զբոսաշրջային հոսքերի վրա, ինչպես նաև ստեղծել խոչընդոտներ արտահանման և լոգիստիկ գործընթացներում, այդ թվում՝ ԱՄԷ-ի միջոցով իրականացվող փոխադրումների մասով։Գալստյանը նշել է, որ Իրանի շուրջ զարգացումների խորացման դեպքում ազդեցությունը կարող է լինել ավելի լայն, սակայն այս պահին նման սցենարի իրագործման փաստ չկա։

Նրա խոսքով՝ ռիսկերի իրականացման դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ հնարավոր բացասական հետևանքները մեղմելու համար։

Կարդալ ավելին

Leave a comment