Իսրայելը հայտնել է իրանական «Բասիջ»-ի ղեկավարին, նրա տեղակալին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանելու մասին

Քաղաքականություն

17.03.2026 | 14:12

Իսրայելի բանակը հայտնում է, որ գիշերը Իրանում հարվածի հետևանքով սպանվել է «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին։ Նա թիրախավորվել է «Բասիջ»-ի կողմից վերջերս ստեղծված վրանային ճամբարում։ Իսրայելական կողմի տվյալներով՝ «Բասիջ»-ը ճամբար է հիմնել այն բանից հետո, երբ զինվորականները հարվածել են ռազմականացված ուժերի բազմաթիվ շտաբներին։

Միաժամանակ, Իսրայելի բանակը հայտնում է, որ հարվածի հետևանքով զոհվել են նաև «Բասիջ»-ի փոխհրամանատարը և  ուժի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Բասիջ»-ը հայտնի է ռեժիմի դեմ բողոքի ցույցերը բռնի ուժով ճնշելու գործում իր դերով, համարվում է, որ այն պատասխանատու է իրանցի անթիվ քաղաքացիական անձանց մահվան համար։

Միևնույն ժամանակ, Պաղեստինի «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան առաջնորդ Աքրամ ալ-Աջուրին և խմբավորման այլ բարձրաստիճան պաշտոնյաներ թիրախավորվել են Իսրայելի կողմից։ Զինվորականները կարծում են, որ ալ-Աջուրին, հավանաբար, սպանվել է հարվածի ժամանակ, սակայն վերջնական հաստատում չունեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment