Իսրայելի ՊՆ ղեկավարը պնդում է՝ Ալի Լարիջանին սպանվել է ավիահարվածի հետևանքով

Քաղաքականություն

17.03.2026 | 13:52

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է գիշերը Իրանի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածի հետևանքով։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Իսրայելական բանակը հաստատել է, որ թիրախավորել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին։ Միաժամանակ, հաղորդվում է, որ առանձին հարվածի հետևանքով սպանվել է «Բասիջ» կիսառազմական ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին։

«Լարիջանին և «Բասիջ»-ի հրամանատարը մեկ գիշերվա ընթացքում վերացվեցին և միացան ոչնչացման ծրագրի ղեկավար Խամենեիին ու «չարիքի առանցքի» բոլոր վերացված անդամներին»,- հայտարարել է Կացը։

Նշենք, որ Իրանից իսրայելական կողմի այս հայտարարությունների որևէ հաստատում չի եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment