Պատերազմի արդյունքը չի որոշվում թվիթներով, այն որոշվում է մարտադաշտում․ ԻՀՊԿ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պատերազմի արդյունքը որոշվում է մարտադաշտում, այլ ոչ թե սոցիալական ցանցերի գրառումներով. ամերիկացիներին դիմելով՝ ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։

«Պատերազմի արդյունքը չի որոշվում թվիթներով, այն որոշվում է մարտադաշտում՝ հենց այն վայրով, որտեղ դուք և ձեր զորքերը չեք համարձակվում գնալ»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով, ինչպես մեջբերել է IRNA լրատվական գործակալությունը, «Էպիկական զայրույթ» կոչվող ԱՄՆ գործողությունը պետք է վերանվանել «Էպիկական վախ»։

Leave a comment