Վրաց պատրիարքը միացված է արհեստական շնչառության սարքին | ՄԱՄՈՒԼ.ամ

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի Կովկասյան բժշկական կենտրոնի տնօրեն Սոֆիո Ասպանիձեն:

«Հիվանդը ենթարկվել է էնդոսկոպիկ միջամտության՝ արյունահոսությունը դադարեցնելու համար։ Արյունահոսությունը դադարեցվել է»,- նշել է Ասպանիձեն։

Պատրիարքը հոսպիտալացվել է ստամոքսի արյունահոսությամբ։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Leave a comment