Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի Կովկասյան բժշկական կենտրոնի տնօրեն Սոֆիո Ասպանիձեն:
«Հիվանդը ենթարկվել է էնդոսկոպիկ միջամտության՝ արյունահոսությունը դադարեցնելու համար։ Արյունահոսությունը դադարեցվել է»,- նշել է Ասպանիձեն։
Պատրիարքը հոսպիտալացվել է ստամոքսի արյունահոսությամբ։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։