Երևանում ջերմաստիճանը կհասնի 17․․․+18 աստիճանի, սակայն Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում (ՎԻԴԵՈ)

Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօրվանից կարող ենք ասել, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում արդեն կլիմայական գարուն է, որովհետև օդի օրական միջին ջերմաստիճանը +5 աստիճանից բարձր է, հայտնել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։


«Առաջիկա 3 օրերին հարավ–արևմուտքից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա ևս 4–ից 6 աստիճանով և լեռնային մարզերում ցերեկը կունենանք մինչև +10, նախալեռնային հատվածներում` մինչև +15, իսկ հովտային գոտիներում, այդ թվում նաև Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի մինչև +17․․․+18 աստիճանի», – հայտնել է Սուրենյանը։


Նա նշել է, որ մինչև մարտի 19–ը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 20–ից Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումները հանրապետության ողջ տարածքում կվերսկսվեն։ Լեռնային մարզերում կտեղա թաց ձյուն, հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է անձրև։





Leave a comment