Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար․ ինչպե՞ս դիմել

Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձինք պետության կողմից կարող են ստանալ խնամքի ծառայություններ՝ տնային պայմաններում


ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձինք պետության կողմից կարող են ստանալ խնամքի ծառայություններ՝ տնային պայմաններում։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։


«Ծառայությունները ներառում են կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն և սպասարկում, խորհրդատվական և սոցիալ–հոգեբանական աջակցություն», – նշում է նախարարությանտարեցների հիմնահարցերի բաժնի պետ Սոնա Բարսեղյանը։ 


Ծառայությունները ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։


Նշվում է, որ ներկայում տնային պայմաններում խնամքի ծառայությունները տրամադրվում են Երևանում և մարզերում դրամաշնորհային մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների կողմից։


Leave a comment