Աշխարհի խոշորագույն նավթահանքերից մեկը՝ Մաջնունը, որը գտնվում է Իրաքի հարավային Բասրա նահանգում, վերջին մի քանի ժամվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն: Իրաքի անվտանգության ծառայությունների աղբյուրի խոսքով՝ «վերջին մի քանի ժամվա ընթացքում երրորդ անօդաչու թռչող սարքը վայր է ընկել Մաջնունի հանքավայրում»:
Վնասների կամ զոհերի մասին հաղորդագրություններ չկան: