Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։
Նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող և նախատեսվող մի շարք բարեփոխումներ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել `
✅արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացին,
✅դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում ներդրված գործերի քննության ողջամիտ ժամկետների ինստիտուտին։
Քննարկվել են նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների ռազմավարական ուղղությունները՝ ընդգծելով պատժից պայմանական վաղակետ ազատման ինստիտուտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Նախարարը ներկայացրել է նաև՝
✅հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացվող միջոցառումները,
✅Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքները։
Նիստի ընթացքում ՀԿ անդամները մի շարք հարցեր են հղել նախարարին:
ՀՀ արդարադատության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: