«Միասին կարող ենք». «Հայաստան» դաշինքը հրապարակեց իր նախընտրական կարգախոսը

https://arm.sputniknews.ru/20260316/miasin-karvogh-enq-hajastan-dashinqy-hraparakec-ir-nakhyntrakan-kargakhvosy–99911930.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99915343_102:0:1221:839_1920x0_80_0_0_be2fec28753e432d3bb63c3808e6e188.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«հայաստան» դաշինք, ազգային ժողովի ընտրություններ, ռոբերտ քոչարյան

«հայաստան» դաշինք, ազգային ժողովի ընտրություններ, ռոբերտ քոչարյան

Բաժանորդագրվել

Դաշինքին է միացել նաև «Առաջ» կուսակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Այդ մասին այսօր հայտարարվեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված հանդիսավոր միջոցառման ժամանակ։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ դաշինքը նորացված ու ընդլայնված կազմով է ներկայանում` պայքարի մեջ են մտնում Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ-ի և բազմաթիվ հանրային, հասարակական գործիչների հետ միասին։ Նա նաև հայտարարեց, որ իրենց է միացել նաև «Առաջ» կուսակցությունը։

«Առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք միասնաբար` «Հայաստան» դաշինքով»,–ընդգծեց նա։ Իսկ ընտրություններին դաշինքը գնում է «Միասին կարող ենք» կարգախոսով։

Նա նաև հայտարարեց, որ ուղիղ դիմում է ընդդիմադիր դաշտին` նշելով, որ այս դաշտում թիրախներ չունեն, այլ ունեն պայքարի այսօրվա ու վաղվա գործընկերներ։

«Մեր թիրախը մեկն է` գործող իշխանությունը, և այդ նույն ակնկալիքն ունենք նաև ընդդիմադիր դաշտի մյուս գործընկերներից»,– նշեց Սաղաթելյանը։

Սաղաթելյանը նշեց, որ հայ ժողովրդին իրենք առաջարկում են այլընտրանք, որը հիմնված է երեք անկյունաքարերի վրա` 1. անվտանգ և մրցունակ պետություն, 2. ինքնության հիման վրա ազգային պետություն, 3. համահայկականություն։

«Մեզ սպասվում է համազգային քննություն` կամ մենք, կամ` նրանք։ Մենք ընտրում ենք Հայաստանը»,– իր ելույթը եզրափակեց Սաղաթելյանը։

Leave a comment