https://arm.sputniknews.ru/20260316/miasin-karvogh-enq-hajastan-dashinqy-hraparakec-ir-nakhyntrakan-kargakhvosy–99911930.html
«Միասին կարող ենք». «Հայաստան» դաշինքը հրապարակեց իր նախընտրական կարգախոսը
«Միասին կարող ենք». «Հայաստան» դաշինքը հրապարակեց իր նախընտրական կարգախոսը
Sputnik Արմենիա
Դաշինքին է միացել նաև «Առաջ» կուսակցությունը։ 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T19:53+0400
2026-03-16T19:53+0400
2026-03-16T19:55+0400
«հայաստան» դաշինք
ազգային ժողովի ընտրություններ
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99915343_0:0:1280:721_1920x0_80_0_0_3f0b0ae24cf2e5ec39ce975dfc64f678.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Այդ մասին այսօր հայտարարվեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված հանդիսավոր միջոցառման ժամանակ։Նա նաև հայտարարեց, որ ուղիղ դիմում է ընդդիմադիր դաշտին` նշելով, որ այս դաշտում թիրախներ չունեն, այլ ունեն պայքարի այսօրվա ու վաղվա գործընկերներ։«Մեր թիրախը մեկն է` գործող իշխանությունը, և այդ նույն ակնկալիքն ունենք նաև ընդդիմադիր դաշտի մյուս գործընկերներից»,– նշեց Սաղաթելյանը։ Սաղաթելյանը նշեց, որ հայ ժողովրդին իրենք առաջարկում են այլընտրանք, որը հիմնված է երեք անկյունաքարերի վրա` 1. անվտանգ և մրցունակ պետություն, 2. ինքնության հիման վրա ազգային պետություն, 3. համահայկականություն։«Մեզ սպասվում է համազգային քննություն` կամ մենք, կամ` նրանք։ Մենք ընտրում ենք Հայաստանը»,– իր ելույթը եզրափակեց Սաղաթելյանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99915343_102:0:1221:839_1920x0_80_0_0_be2fec28753e432d3bb63c3808e6e188.jpg.webp
«հայաստան» դաշինք, ազգային ժողովի ընտրություններ, ռոբերտ քոչարյան
«հայաստան» դաշինք, ազգային ժողովի ընտրություններ, ռոբերտ քոչարյան
Դաշինքին է միացել նաև «Առաջ» կուսակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Այդ մասին այսօր հայտարարվեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված հանդիսավոր միջոցառման ժամանակ։
«Առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք միասնաբար` «Հայաստան» դաշինքով»,–ընդգծեց նա։ Իսկ ընտրություններին դաշինքը գնում է «Միասին կարող ենք» կարգախոսով։
Նա նաև հայտարարեց, որ ուղիղ դիմում է ընդդիմադիր դաշտին` նշելով, որ այս դաշտում թիրախներ չունեն, այլ ունեն պայքարի այսօրվա ու վաղվա գործընկերներ։
«Մեր թիրախը մեկն է` գործող իշխանությունը, և այդ նույն ակնկալիքն ունենք նաև ընդդիմադիր դաշտի մյուս գործընկերներից»,– նշեց Սաղաթելյանը։
Սաղաթելյանը նշեց, որ հայ ժողովրդին իրենք առաջարկում են այլընտրանք, որը հիմնված է երեք անկյունաքարերի վրա` 1. անվտանգ և մրցունակ պետություն, 2. ինքնության հիման վրա ազգային պետություն, 3. համահայկականություն։
«Մեզ սպասվում է համազգային քննություն` կամ մենք, կամ` նրանք։ Մենք ընտրում ենք Հայաստանը»,– իր ելույթը եզրափակեց Սաղաթելյանը։