Պետությանը պատճառված 2.6 մլրդ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է. ՔԿ


ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ-ում գրանցված ընկերության կողմից չի վճարվել 2 մլրդ 637 մլն 734 հզր 909 ՀՀ դրամ հարկային պարտավորություն։


ՔԿ-ից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ընկերության կողմից ներկայացվել են շահութահարկի ճշգրտված հաշվարկներ, և ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը:


Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

Դիտումների քանակ2

Leave a comment