Ռուսաստանում Telegram-ի աշխատանքի խափանումներ են գրանցվել


Լուրեր |


Բողոքները գրանցվել են Ռուսաստանի տարբեր շրջաններից։

Ռուսաստանում Telegram մեսենջերի աշխատանքի խափանումներ են արձանագրվել։ Ռուսական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին օրերին ծառայությունը երկրի ներսում որոշ օգտատերերի համար գործնականում դարձել է սահմանափակ հասանելի։

Downdetector և «Сбой.рф» մոնիթորինգային ծառայությունների տվյալներով՝ մարտի 14-15-ին արձանագրվել է ավելի քան 18,000 բողոք Telegram հավելվածի աշխատանքի վերաբերյալ։

Օգտատերերը հաղորդել են, որ չեն կարողացել ուղարկել հաղորդագրություններ կամ վերբեռնել լուսանկարներ և տեսանյութեր։

Բողոքները գրանցվել են Ռուսաստանի տարբեր շրջաններից։ Ամենամեծ թվով հաղորդումները ստացվել են Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Մոսկվայի մարզից։

Խափանումների պատճառների վերաբերյալ պաշտոնական պարզաբանում այս պահին չի հրապարակվել։

Telegram-ը Ռուսաստանում լայնորեն օգտագործվում է ինչպես հաղորդակցման, այնպես էլ տեղեկատվության տարածման համար, ուստի նման տեխնիկական սահմանափակումները կարող են ազդել թվային հաղորդակցության հարթակների հասանելիության վրա երկրի ներսում։

Leave a comment