Երևանի 36-ամյա բնակչի մեքենայում ատրճանակ է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ


Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը իր «Մերսեդես» մակնիշի մեքենայում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:


 


«Արմավիրի մարզի պարեկային ծառայության հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 13-ի գիշերը՝ ժամը 3.15-ի սահմաններում, մայրաքաղաքի Իսակովի պողոտայում կանգնեցվել է 36-ամյա տղամարդու «Մերսեդեսը», որը վարում էր նրա ընկերը՝ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի 39-ամյա բնակիչը: Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին: Թաիրով բնակավայրում հայտնաբերվել, զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել նաև Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:


 


Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Մերսեդեսի» սրահի պահախցում հայտնաբերվել է 9 մմ


տրամաչափի ատրճանակ։


 


36-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:


Կատարվում է նախաքննություն:


 


ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը»,- ասվում է հաղորդագրությունում։


 

Դիտումների քանակ1

Leave a comment