https://arm.sputniknews.ru/20261031/kheghatjurvum-e-chary-baruc-tarberelu-sahmany-ter-psaky-helvouini-azdecutjan-masin-108702025.html
Խեղաթյուրվում է չարը բարուց տարբերելու սահմանը. տեր Պսակը` Հելոուինի ազդեցության մասին
Խեղաթյուրվում է չարը բարուց տարբերելու սահմանը. տեր Պսակը` Հելոուինի ազդեցության մասին
Sputnik Արմենիա
Հելոուինը խավարի և չարի ուժերի փառաբանություն է, մինչդեռ քրիստոնեությունը` լույսի, բարության ու Աստծուց եկող ողորմության։ «Ուրիշ նորությունների» եթերում… 31.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-31T09:55+0400
2026-10-31T09:55+0400
2026-10-31T09:55+0400
հելոուին
քրիստոնեություն
հայաստան
երեխա
տեր պսակ քահանա մկրտչյան
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108696254_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c9fcb373220ca2091cf02993c3622dac.jpg.webp
Հելոուինը խավարի և չարի ուժերի փառաբանություն է, մինչդեռ քրիստոնեությունը` լույսի, բարության ու Աստծուց եկող ողորմության։ «Ուրիշ նորությունների» եթերում մարդկանց վրա Հելոուինի ազդեցության մասին է խոսել Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Պսակ քահանա Մկրտչյանը։Վերջին տարիներին նաև Հայաստանում նշվող Հելուինը տարածում ունի ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և եվրոպական մի շարք երկրներում։ Այն նշվում է հոկտեմբերի 31–ին։ Հելոուինի արմատները գալիս են հին կելտական Սամհեյն տոնից։ Հին կելտերը հավատում էին, որ հոկտեմբերի 31-ի գիշերը ավարտվում է բերքահավաքի շրջանը և սկսվում է ձմեռը, իսկ ողջերի և մահացածների աշխարհների միջև սահմանը դառնում է ավելի թույլ։Հոգևորականն ընդգծում է, որ այս տոնի ընթացքում երեխաների և երիտասարդների մոտ արժեհամակարգը խեղաթյուրվում է. չար, վտանգավոր ու դիվական կերպարները ներկայացվում են որպես դրական ու սովորական, ինչի հետևանքով կորում է չարն ու բարին տարբերելու նուրբ սահմանագիծը։Տեր Պսակի մտահոգությունը երեխաների վրա տոնի հնարավոր ազդեցությունն է։ «Երբ վհուկները, վամպիրներն ու դիվական կերպարները դառնում են սովորական կամ նույնիսկ դրական հերոսներ, կարող է խաթարվել չարը բարուց տարբերելու սահմանը», – ասում է քահանան՝ հորդորելով ծնողներին ուշադրություն դարձնել երեխաների հոգևոր և հոգեբանական անվտանգությանը։Անդրադառնալով Հելոուինի տարածման պատճառներին՝ տեր Պսակը նշել է, որ դրան նպաստում են օտար մշակույթների ազդեցությունը, զանգվածային լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը, ինչպես նաև բիզնեսի և առևտրային շահերի գործոնը, որի շնորհիվ տոնը զվարճանքի գրավիչ փաթեթավորմամբ ավելի լայն տարածում է ստանում։Միևնույն ժամանակ տեր Պսակը կարծում է, որ լուծումը ոչ թե արգելքների, այլ սեփական մշակույթը նորովի ու գրավիչ ներկայացնելու մեջ է։ Բարեկենդանը, Սուրբ Սարգսի տոնը, Համբարձման ավանդույթներն ու Վարդավառը կարող են դառնալ այն այլընտրանքը, որը երեխաներին ու երիտասարդներին կօգնի ավելի լավ ճանաչել ու արժևորել ազգայինը։ Այս գործում իրենց անելիքն ունեն ընտանիքը, Եկեղեցին, դպրոցը, պետական կառույցներն ու լրատվամիջոցները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108696254_244:0:1684:1080_1920x0_80_0_0_6e939b5728671c32930dcfda3aa2003f.jpg.webp
հելոուին, քրիստոնեություն, հայաստան, երեխա, տեր պսակ քահանա մկրտչյան, տեսանյութեր, видео
հելոուին, քրիստոնեություն, հայաստան, երեխա, տեր պսակ քահանա մկրտչյան, տեսանյութեր, видео
Հելոուինը խավարի և չարի ուժերի փառաբանություն է, մինչդեռ քրիստոնեությունը` լույսի, բարության ու Աստծուց եկող ողորմության։ «Ուրիշ նորությունների» եթերում մարդկանց վրա Հելոուինի ազդեցության մասին է խոսել Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Պսակ քահանա Մկրտչյանը։
Վերջին տարիներին նաև Հայաստանում նշվող Հելուինը տարածում ունի ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և եվրոպական մի շարք երկրներում։ Այն նշվում է հոկտեմբերի 31–ին։ Հելոուինի արմատները գալիս են հին կելտական Սամհեյն տոնից։ Հին կելտերը հավատում էին, որ հոկտեմբերի 31-ի գիշերը ավարտվում է բերքահավաքի շրջանը և սկսվում է ձմեռը, իսկ ողջերի և մահացածների աշխարհների միջև սահմանը դառնում է ավելի թույլ։
Հոգևորականն ընդգծում է, որ այս տոնի ընթացքում երեխաների և երիտասարդների մոտ արժեհամակարգը խեղաթյուրվում է. չար, վտանգավոր ու դիվական կերպարները ներկայացվում են որպես դրական ու սովորական, ինչի հետևանքով կորում է չարն ու բարին տարբերելու նուրբ սահմանագիծը։
«Մարդը ստեղծված է երջանիկ լինելու համար, և տոները հենց այդ նպատակն ունեն։ Բայց մենք պիտի կարողանանք ընտրել՝ արդյո՞ք դրանք մեզ հոգևոր առումով լիարժեք զգալու հնարավորություն են տալիս», – ասում է տեր Պսակը։ Նա նկատում է, որ Հելոուինը հայկական մշակութային ու ազգային ավանդույթների հետ պատմականորեն որևէ կապ չունի։
Տեր Պսակի մտահոգությունը երեխաների վրա տոնի հնարավոր ազդեցությունն է։ «Երբ վհուկները, վամպիրներն ու դիվական կերպարները դառնում են սովորական կամ նույնիսկ դրական հերոսներ, կարող է խաթարվել չարը բարուց տարբերելու սահմանը», – ասում է քահանան՝ հորդորելով ծնողներին ուշադրություն դարձնել երեխաների հոգևոր և հոգեբանական անվտանգությանը։
Անդրադառնալով Հելոուինի տարածման պատճառներին՝ տեր Պսակը նշել է, որ դրան նպաստում են օտար մշակույթների ազդեցությունը, զանգվածային լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը, ինչպես նաև բիզնեսի և առևտրային շահերի գործոնը, որի շնորհիվ տոնը զվարճանքի գրավիչ փաթեթավորմամբ ավելի լայն տարածում է ստանում։
Միևնույն ժամանակ տեր Պսակը կարծում է, որ լուծումը ոչ թե արգելքների, այլ սեփական մշակույթը նորովի ու գրավիչ ներկայացնելու մեջ է։ Բարեկենդանը, Սուրբ Սարգսի տոնը, Համբարձման ավանդույթներն ու Վարդավառը կարող են դառնալ այն այլընտրանքը, որը երեխաներին ու երիտասարդներին կօգնի ավելի լավ ճանաչել ու արժևորել ազգայինը։ Այս գործում իրենց անելիքն ունեն ընտանիքը, Եկեղեցին, դպրոցը, պետական կառույցներն ու լրատվամիջոցները։