1-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում է․ Արաբկիր ԲԿ-ի խոսնակ

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա երեխան գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։ Այս մասին Factor.am-ին հայտնեց բժշկական կենտրոնի խոսնակ Տիգրանուհի Հարությունյանը։

Հիշեցնենք, որ այսօր «Արաբկիր» բժշկական համալիր է տեղափոխվել մեկ տարեկան երկու ամսական երեխա՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ։ Մեր տեղեկություններով՝ երեխային ծեծելու կասկածանքով ձերբակալվել է խորթ մայրը։

Նշենք, որ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արփի Հակոբյան

Leave a comment