Իսրայելը ցամաքային գործողություն սկսեց Լիբանանի հարավում

Իսրայելի բանակը սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել հարավային Լիբանանում՝ կանխարգելիչ պաշտպանական գործողությունների քողի տակ, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի արաբախոս խոսնակ Ավիխայ Ադրեյի հայտարարության մեջ։

«91-րդ դիվիզիայի ուժերը վերջերս սահմանափակ ցամաքային գործողություններ են սկսել՝ թիրախավորելով հարավային Լիբանանի կարևորագույն դիրքերը՝ առաջնային պաշտպանական գոտին ընդլայնելու նպատակով», – գրել է Ադրեյը իր սոցցանցերի էջում։

Ըստ մամուլի խոսնակի՝ գործողությունն իրականացվում է պաշտպանության առաջնագծի ամրապնդման ջանքերի շրջանակներում և ներառում է «ահաբեկչական ենթակառուցվածքների» ոչնչացում և տարածքում գործող «զինյալների վերացում»՝ սպառնալիքները վերացնելու և Հյուսիսային Իսրայելի բնակիչների համար անվտանգության լրացուցիչ շերտ ստեղծելու նպատակով։

Leave a comment