Մեկ տարեկան երեխայի սպանության փորձի կասկածանքով նախաձեռնվել է քրեական վարույթ

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել մեկ տարեկան երեխա:

Քննչական կոմիտեից 24News-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ  «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղա երեխա։ Ըստ shamshyan.com-ի օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։

Հասմիկ Սարգսյան

Leave a comment