ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել մեկ տարեկան երեխա:
Քննչական կոմիտեից 24News-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղա երեխա։ Ըստ shamshyan.com-ի օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։
Հասմիկ Սարգսյան