Պարալիմպիկ խաղեր․ Հայաստանի միակ ներկայացուցիչն ավարտել է ելույթները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ավարտված ձմեռային Պարալիմպիկ խաղերի վերջին օրը Հայաստանի միակ ներկայացուցիչ Գարիկ Մելքոնյանը մասնակցել է դահուկավազք 20 կմ ազատ ոճի մրցմանը։

Հայ պարադահուկավազորդը գրանցել է 53:11.0 արդյունք ու գրավել 26-րդ տեղը։ Մրցմանը մասնակցել է 30 դահուկորդ։

Պարալիմպիկ խաղերում Գարիկ Մելքոնյանը հանդես էր եկել 10 կմ դասական ոճում (15-րդ տեղ) ու սպրինտում (29-րդ տեղ)։

Պարալիմպիկ խաղերի մեդալային հաշվարկում հաղթել է Չինաստանի հավաքականը, որը նվաճել է 15 ոսկե, 13 արծաթե ու 16 բրոնզե մեդալ։

Leave a comment