Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ալիևային. ընտանիքը հրապարակել է ձայնագրությունը

https://arm.sputniknews.ru/20260316/ruben-vardanjanin-tujl-chen-tvel-dimel-alievajin-yntaniqy-hraparakel-e-dzajnagrutjuny-99890705.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96838056_35:0:1176:856_1920x0_80_0_0_f5cd358b7b7101c3c67e733128b92d01.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արցախ, ռուբեն վարդանյան, ադրբեջան, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն

հայաստան, արցախ, ռուբեն վարդանյան, ադրբեջան, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն

Բաժանորդագրվել

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հուսով է, որ դիմումը կհասնի հասցեատիրոջը։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։ Այս մասին հայտնում է Վարդանյանի ընտանիքը։

«Ռուբեն Վարդանյանը ստիպված է եղել դիմել այս քայլին, քանի որ նախորդ 10 օրերին Ալիևայի հետ փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով և հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տվել»,– ասված է հայտարարությունում։

Նշվում է, որ դատավարությունների ավարտից մեկ ամիս անց հայ բանտարկյալներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով՝ ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն, դեռ չեն ստացել: Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։

«Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով: Նրա և մյուս հայ գերիների կացության մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը և Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների վերացումը, այդ թվում՝ երկրից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր գերիներին զրկում են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից։ Մենք նաև մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները՝ կապի պահպանված միակ միջոցը, կարող են դադարեցվել»,– ասված է հայտարարությունում։

Ընտանիքը հրապարակել է Սաբինա Ալիևային ուղղված դիմումի աուդիոձայնագրությունը, որը նրան թույլ չեն տվել ավարտել, և հույս հայտնել, որ այն կհասնի հասցեատիրոջը:

Leave a comment