https://arm.sputniknews.ru/20260316/ruben-vardanjanin-tujl-chen-tvel-dimel-alievajin-yntaniqy-hraparakel-e-dzajnagrutjuny-99890705.html
Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ալիևային. ընտանիքը հրապարակել է ձայնագրությունը
Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ալիևային. ընտանիքը հրապարակել է ձայնագրությունը
Sputnik Արմենիա
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հուսով է, որ դիմումը կհասնի հասցեատիրոջը։ 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T12:55+0400
2026-03-16T12:55+0400
2026-03-16T12:56+0400
հայաստան
արցախ
ռուբեն վարդանյան
ադրբեջան
«ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96838056_0:0:1280:721_1920x0_80_0_0_527ec3c3aa6914ca212304d30e175b96.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։ Այս մասին հայտնում է Վարդանյանի ընտանիքը։Նշվում է, որ դատավարությունների ավարտից մեկ ամիս անց հայ բանտարկյալներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով՝ ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն, դեռ չեն ստացել: Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։«Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով: Նրա և մյուս հայ գերիների կացության մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը և Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների վերացումը, այդ թվում՝ երկրից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր գերիներին զրկում են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից։ Մենք նաև մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները՝ կապի պահպանված միակ միջոցը, կարող են դադարեցվել»,– ասված է հայտարարությունում։Ընտանիքը հրապարակել է Սաբինա Ալիևային ուղղված դիմումի աուդիոձայնագրությունը, որը նրան թույլ չեն տվել ավարտել, և հույս հայտնել, որ այն կհասնի հասցեատիրոջը:
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96838056_35:0:1176:856_1920x0_80_0_0_f5cd358b7b7101c3c67e733128b92d01.jpg.webp
հայաստան, արցախ, ռուբեն վարդանյան, ադրբեջան, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն
հայաստան, արցախ, ռուբեն վարդանյան, ադրբեջան, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հուսով է, որ դիմումը կհասնի հասցեատիրոջը։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։ Այս մասին հայտնում է Վարդանյանի ընտանիքը։
«Ռուբեն Վարդանյանը ստիպված է եղել դիմել այս քայլին, քանի որ նախորդ 10 օրերին Ալիևայի հետ փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով և հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տվել»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ դատավարությունների ավարտից մեկ ամիս անց հայ բանտարկյալներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով՝ ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն, դեռ չեն ստացել: Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։
«Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով: Նրա և մյուս հայ գերիների կացության մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը և Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների վերացումը, այդ թվում՝ երկրից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր գերիներին զրկում են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից։ Մենք նաև մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները՝ կապի պահպանված միակ միջոցը, կարող են դադարեցվել»,– ասված է հայտարարությունում։
Ընտանիքը հրապարակել է Սաբինա Ալիևային ուղղված դիմումի աուդիոձայնագրությունը, որը նրան թույլ չեն տվել ավարտել, և հույս հայտնել, որ այն կհասնի հասցեատիրոջը: