Մեկ տարեկան երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

Քրեական ոստիկանության ծառայողները սպանության փորձի կասկածանքով ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել նախաքննական մարմին։

Այս մասին 24News-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից:

Մեր հարցին ի պատասխան Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ նման հաղորդում ստացել են:

Առավել մանրամասն կհաղորդենք ավելի ուշ:

Հիշեցնենք, որ  «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղա երեխա։ Ըստ shamshyan.com-ի օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։

—00—ԼԱ

Leave a comment