ՆԱՏՕ-ին «վատ ապագա» է սպասվում, եթե նա չօգնի ԱՄՆ-ին․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին վատ ապագա է սպասվում, եթե Դաշինքը հրաժարվի օգնել Վաշինգտոնին Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման հարցում։

«Լիովին տեղին է, որ նեղուցից օգուտ քաղող մարդիկ օգնեն ապահովել, որ այնտեղ ոչ մի վատ բան տեղի չունենա»,- ասել է Թրամփը Financial Times-ին տված հարցազրույցում։

«Եթե արձագանք չլինի, կամ եթե բացասական արձագանք լինի, կարծում եմ, դա շատ վատ կլինի ՆԱՏՕ-ի ապագայի համար»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Leave a comment