«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի՝ 2025թ. կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցի ժամանակ, դիմելով կենտրոնի ղեկավար Հարություն Առաքելյանին, քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Գովելի է, որ նախորդ տարի 83 շուն է որդեգրվել, որոնցից մեկին մենք ենք որդեգրել, բայց, պարոն Առաքելյան, շատ եմ խնդրում՝ այլևս կնոջս շուն չտալ, մեր տանն այլևս տեղ չկա. արդեն երեքն են»: