Մոսկվայում տրամվայներ են բախվել. տուժել է 18 մարդ, այդ թվում՝ 2 երեխա

Բաժանորդագրվել

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը տրամվայներից մեկի տեխնիկական անսարքությունն է եղել։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Առավոտյան Մոսկվայի հյուսիս-արևմուտքում երկու տրամվայների մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել, տուժել է 18 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Այդ մասին հայտնում է Մոսկվայի պետավտոտեսչությունը։

«Տուժածների թիվը հասել է 18-ի, այդ թվում՝ 2 երեխա», – ասվում է Max հարթակում գերատեսչության ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է դարձել տրամվայներից մեկի տեխնիկական անսարքությունը. այն դուրս է եկել գծերից և բախվել մյուսին:

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Leave a comment