«Պատկան կառույցների կողմից սպառողների իրավունքների պաշտպանությունը բոմբ վիճակում է». Բաբկեն Պիպոյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
     Նայում եմ իրավիճակը, լրիվ ջաաան…
     Ապրանքները՝ հասանելի, գները՝ զսպված, նվազագույն կարիքները՝ 100%-ով բավարարված…
     Հանրային ծառայությունների որակը՝ իդեալական: Այնքան լավ է, որ կարգավորող հանձնաժողովը՝ սազն առած, վերահսկելու փոխարեն, գովք է անում:
     Պարենային և ոչ պարենային ապրանքների որակն ու անվտանգությունը՝ ֆանտաստիկ:
     Չորրորդ կարգի ցորենը հասնում է մեզ, ֆոկուս անում, կախարդում դարձնում են երրորդ կարգ, 18 լիտր բենզինը դառնում ա 20՝ գժական արդյունքներ ունենք ու,կարևորը, համակարգային մոտեցումներով:
     Այնպիսի ստանդարտներ ենք մշակել, ԵՄ-ն ասում ա. «մենք հլը ձեզնից շատ հետ ենք, մի քիչ հասնենք, որ լայաղ անեք մեզ ապրանք մատակարարեք»:
     Կառուցապատման ոլորտը՝ ֆանտաստիկ:
     Կառուցապատողն ասում է 3 տարում կտա, բայց պետական ապարատը այնպես է ամեն բան տեղը գցում, որ հանկարծ մարդիկ չխաբվեն ու վատ բան չստանան՝ թիթիզ 3-ի տեղը 5 տարում, նորմալ, հավեսով:
     ​Պատկան կառույցների կողմից սպառողների իրավունքների պաշտպանությունը բոմբ վիճակում է, վարվող քաղաքականությունը՝ գերժամանակակից: Միակ վախս, որ այդ գերժամանակակից, ֆանտաստիկ բոմբը միամիտ չպայթի, այ դրա համար էլ՝ դեռ չենք փակվել»:

Leave a comment