https://arm.sputniknews.ru/20260315/irann-ajs-gisher-krkin-harvatsner-e-hascrel-amn-razmakan-objektnerin-99863408.html
Իրանն այս գիշեր կրկին հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին
Իրանն այս գիշեր կրկին հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին
Sputnik Արմենիա
Իսրայելի իշխանություններն ավելի վաղ ԱՄՆ-ին հայտնել էին, որ հրթիռների որսման միջոցների սուր դեֆիցիտ են զգում 15.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-15T10:26+0400
2026-03-15T10:26+0400
2026-03-15T10:26+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
մերձավոր արևելք
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
Իրանը հարձակվել է Քուվեյթում, Բահրեյնում, Իրաքում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա։ Լրատվամիջոցները տարածում են հրդեհի կադրերը։ (տեսանյութում):Էլ ինչ է հայտնի այս ժամի դրությամբ.- Չեղարկվել են Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում «Ֆորմուլա-1» – ի ապրիլյան փուլերը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ֆոնին։- Գիշերը հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Երկրի տարբեր մասերում, ներառյալ Թել Ավիվը և Հոլոնը, հրդեհներ են գրանցվել բեկորների անկման պատճառով: Իսրայելի իշխանություններն ավելի վաղ ԱՄՆ-ին հայտնել էին, որ հրթիռների որսման միջոցների սուր դեֆիցիտ են զգում, գրում է Semafor-ը:- ԻՀՊԿ-ն հայտնել է ԱՄՆ բանկերի մասնաճյուղերի վրա հարձակման մասին և զգուշացրել, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան բանկերի բոլոր մասնաճյուղերը կհամարի օրինական թիրախներ, եթե Վաշինգտոնը հարվածի իրանցիներին, գրում Է Fars-ը:- Թրամփը հնարավոր է համարել ԱՄՆ-ի նոր հարվածներն իրանական Հարք կղզու ուղղությամբ իսկ Սպիտակ տան մամուլի քարտուղար Լիվիտն ավելի ուշ նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի գործողությունը Իրանում, «քանի դեռ նախագահ Թրամփի և ռազմական նախարարի կողմից դրված բոլոր նպատակները լիովին չեն իրագործվել»:- ԱՄՆ-ն հրապարակել է ԲB-52 Stratofortress ռմբակոծիչի թռիչքի կադրերը ՝ Իրանին հարվածներ հասցնելու համար։- ԱՄՆ նախագահ Թրամփը խոստացել է վերականգնել նավթի հետ կապված պատժամիջոցները ՌԴ-ի դեմ, երբ կայունանա Իրանի դեմ գործողությունների ֆոնին աճող գների հետ կապված իրավիճակը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
մերձավոր արևելք
2026
Լուրեր
am_HY
իրանի իսլամական հանրապետություն, ամն, մերձավոր արևելք, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, մերձավոր արևելք, պատերազմ
Իսրայելի իշխանություններն ավելի վաղ ԱՄՆ-ին հայտնել էին, որ հրթիռների որսման միջոցների սուր դեֆիցիտ են զգում
Իրանը հարձակվել է Քուվեյթում, Բահրեյնում, Իրաքում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա։ Լրատվամիջոցները տարածում են հրդեհի կադրերը։ (տեսանյութում):
Էլ ինչ է հայտնի այս ժամի դրությամբ.
– Չեղարկվել են Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում «Ֆորմուլա-1» – ի ապրիլյան փուլերը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ֆոնին։
– Գիշերը հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Երկրի տարբեր մասերում, ներառյալ Թել Ավիվը և Հոլոնը, հրդեհներ են գրանցվել բեկորների անկման պատճառով: Իսրայելի իշխանություններն ավելի վաղ ԱՄՆ-ին հայտնել էին, որ հրթիռների որսման միջոցների սուր դեֆիցիտ են զգում, գրում է Semafor-ը:
– ԻՀՊԿ-ն հայտնել է ԱՄՆ բանկերի մասնաճյուղերի վրա հարձակման մասին և զգուշացրել, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան բանկերի բոլոր մասնաճյուղերը կհամարի օրինական թիրախներ, եթե Վաշինգտոնը հարվածի իրանցիներին, գրում Է Fars-ը:
– Թրամփը հնարավոր է համարել ԱՄՆ-ի նոր հարվածներն իրանական Հարք կղզու ուղղությամբ իսկ Սպիտակ տան մամուլի քարտուղար Լիվիտն ավելի ուշ նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի գործողությունը Իրանում, «քանի դեռ նախագահ Թրամփի և ռազմական նախարարի կողմից դրված բոլոր նպատակները լիովին չեն իրագործվել»:
– ԱՄՆ-ն հրապարակել է ԲB-52 Stratofortress ռմբակոծիչի թռիչքի կադրերը ՝ Իրանին հարվածներ հասցնելու համար։
– ԱՄՆ նախագահ Թրամփը խոստացել է վերականգնել նավթի հետ կապված պատժամիջոցները ՌԴ-ի դեմ, երբ կայունանա Իրանի դեմ գործողությունների ֆոնին աճող գների հետ կապված իրավիճակը: