Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ, սպասովում են տեղումներ

Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար, Բերդ-Ճամբարակ, Լուսաշող-Լանջառ, Սարավան-«Զանգեր» և Գյումրի-Բավրա ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ  մերկասառույց է։

Մարտի 15-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Մարտի 15-16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

The post Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ, սպասովում են տեղումներ appeared first on CIVILNET.

Leave a comment