Հայ ըմբիշները Մ23 Եվրոպայի առաջնությունում երեք մեդալ են նվաճել

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 1 ոսկի, 1 արծաթ ու 1 բրոնզ։

Արամայիս Հարությունյանը եզրափակչում հաղթել է հունգարացի Լասլո Դարաբոսին և դարձել ոսկե մեդալակիր։

Սամվել Տերտերյանը եզրափակիչում պարտվել է ռուսաստանցի Դանիլ Գրիգորևին ու դարձել արծաթե մեդալակիր։ Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամկետից շուտ 9։0 հաշվով հաղթել է թուրք Սերչան Կեսգինին ու գրավել երրորդ տեղը։

The post Հայ ըմբիշները Մ23 Եվրոպայի առաջնությունում երեք մեդալ են նվաճել appeared first on CIVILNET.

Leave a comment