«Ռեալը» մտադիր է վեց նոր ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել

«Ռեալը» մտադիր է վեց նոր ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ռեալը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վեց նոր ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել։

Թիմի տրանսֆերային ծրագրերում արդեն մի քանի անուն է շրջանառվում։ Գլխավոր թիրախը կիսապաշտպանությունն է. «Ռեալը» փնտրում է այնպիսի ֆուտբոլիստի, որը կկարողանա ստանձնել Թոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի դերը։ Այս դիրքում առաջնահերթությունը տրվում է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Վիտինյային։

​Բացի նոր ձեռքբերումներից, մադրիդցիների ծրագրերում են նաև երկու վերադարձներ։ «Լիոնում» վարձավճարով հանդես գալուց հետո թիմի հարձակման գիծը կուժեղացնի Էնդրիկը, իսկ Նիկո Պասը կվերադառնա իտալական «Կոմոյից»։

​Մադրիդյան ակումբը հույս ունի նաև իրականացնել «Մանչեսթեր Սիթիի» ռմբարկու Էրլինգ Հալանդի տրանսֆերը։ Նշվում է, որ նորվեգացու տեղափոխության շանսերը կմեծանան, եթե Գվարդիոլան լքի անգլիական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։

Leave a comment