https://arm.sputniknews.ru/20260314/ukrainaji-taratsqy-irani-hardzakumneri-orinakan-tirakh-e-dardzel-azizi-99849740.html
Ուկրաինայի տարածքը Իրանի հարձակումների օրինական թիրախ է դարձել. Ազիզի
Ուկրաինայի տարածքը Իրանի հարձակումների օրինական թիրախ է դարձել. Ազիզի
Sputnik Արմենիա
Իբրահիմ Ազիզին իր հայտարարության մեջ հղում է արել Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածին, որն ամրագրում է պետությունների անհատական կամ… 14.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-14T17:16+0400
2026-03-14T17:16+0400
2026-03-14T17:17+0400
իրանի իսլամական հանրապետություն
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
դոնալդ թրամփ
բենիամին նեթանյահու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/07/80371445_0:32:620:381_1920x0_80_0_0_da1975ecc0074d2fba1129f21c989200.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ Կիևի վարչակարգը փաստացի դարձել է պատերազմի մասնակից՝ Իսրայելին ԱԹՍ-ներով աջակցություն տրամադրելու պատճառով։Նա նշել է, որ Ուկրաինայի ողջ տարածքը օրինական թիրախ է դարձել Իրանի հարձակումների համար։Ավելի վաղ՝ մարտի 9-ին, Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին «The New York Times»–ին հայտնել էր, որ Ուկրաինան կալանիչ ԱԹՍ–ներ և անօդաչուների գծով փորձագետներ է ուղարկել Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների պաշտպանության համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին մարտի 13-ին «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինան Միացյալ Նահանգներին որևէ կերպ չի օգնում հետ մղել Իրանի կողմից ԱԹՍ-ների պատասխան հարվածները։
իրանի իսլամական հանրապետություն
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/07/80371445_35:0:586:413_1920x0_80_0_0_4d94460072f336041cd718a1db23aed1.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ, բենիամին նեթանյահու
իրանի իսլամական հանրապետություն, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ, բենիամին նեթանյահու
Իբրահիմ Ազիզին իր հայտարարության մեջ հղում է արել Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածին, որն ամրագրում է պետությունների անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը զինված հարձակման դեպքում:
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ Կիևի վարչակարգը փաստացի դարձել է պատերազմի մասնակից՝ Իսրայելին ԱԹՍ-ներով աջակցություն տրամադրելու պատճառով։
Նա նշել է, որ Ուկրաինայի ողջ տարածքը օրինական թիրախ է դարձել Իրանի հարձակումների համար։
«Անօդաչու թռչող սարքերի միջոցով իսրայելական վարչակարգին աջակցություն ցուցաբերելով՝ ձախողված Ուկրաինան փաստացի ներքաշվել է պատերազմի մեջ և, համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 51-րդ հոդվածի, իր ամբողջ տարածքը վերածել է Իրանի համար օրինական թիրախի»,- գրել է նա՝ հրապարակմանը կցելով Վլադիմիր Զելենսկու և Բենիամին Նեթանյահուի համատեղ լուսանկարը։
Ավելի վաղ՝ մարտի 9-ին, Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին «The New York Times»–ին հայտնել էր, որ Ուկրաինան կալանիչ ԱԹՍ–ներ և անօդաչուների գծով փորձագետներ է ուղարկել Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների պաշտպանության համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին մարտի 13-ին «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինան Միացյալ Նահանգներին որևէ կերպ չի օգնում հետ մղել Իրանի կողմից ԱԹՍ-ների պատասխան հարվածները։