16:39 14.03.2026 (Թարմացված է: 16:41 14.03.2026)
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ղեկավարը ջերմ մաղթանքներ է հղել Ելցինային։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի առաջին նախագահի կնոջը՝ Նաինա Ելցինային, շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ: Ելցինան դարձավ 94 տարեկան:
«Ձեր մարդկային հրաշալի հատկանիշները՝ անկեղծությունը, գթասրտությունը, մարդկանց նկատմամբ մշտապես ուշադիր, բարի վերաբերմունքը, խոր հարգանք են առաջացնում»,– նշել է Պուտինը։
Ռուսաստանի առաջնորդը Ելցինային, նրա հարազատներին ու մերձավորներին մաղթել է քաջառողջություն և բարեկեցություն: