ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սյունիքի ճանապարհին էի, երբ ստացա այս լավ լուրը։
Երկար ու դժվարին ճանապարհ անցնելուց հետո իմ սիրելի Արմենի ու Կարինեի ընտանիքում նորից լույս վառվեց:
Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. Էլենն է` 3250 գրամ
53սմ:
Էլենն ու մեր մյուս բալիկները կյանքի հանդեպ հավատի, սիրո և կյանքի շարունակության խորհրդանիշն են»,- գրել է նա:
—00—ԼԱ