https://arm.sputniknews.ru/20260314/datark-srtikneri-hetevum-taqnvats-e-lav-kargavvorvats-kvorupcia-levvon-zurabjan-99842396.html
Դատարկ սրտիկների հետևում թաքնված է լավ կարգավորված կոռուպցիա. Լևոն Զուրաբյան
Դատարկ սրտիկների հետևում թաքնված է լավ կարգավորված կոռուպցիա. Լևոն Զուրաբյան
Sputnik Արմենիա
ՀԱԿ փոխնախագահը խղճուկ է համարում եկեղեցու նկատմամբ հարձակումները, որոնք ուղղված են պատմամշակութային ինքնությանը քայքայիչ հարվածներ հասցնելու նպատակին։ 14.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-14T13:33+0400
2026-03-14T13:33+0400
2026-03-14T13:33+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
ադրբեջան
կոռուպցիա
լևոն զուրաբյան
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96529306_0:0:2500:1407_1920x0_80_0_0_c788d57b26e5afdcd8688e6ac8760b2e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կամակատարն է, վերջինս ենթարկեցնելով Փաշինյանին` դարձրել է նրան Ադրբեջանի կուսակալը Հայաստանում։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 23-րդ համագումարի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։Իր ելույթում Զուրաբյանը նշեց, Սահմանադրության օրենքների կոպտագույն խախտումներով` հալածանքներ են տեղի ունենում հոգևորականների դեմ, քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Նրա դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանն իրեն հռչակել է դիկտատոր և որոշել է, որ պետությունը ինքն է։Ըստ նրա` հայությանը այսօր օդի պես համերաշխություն և համախմբվածություն է անհրաժեշտ արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար, մինչդեռ իշխանությունը քաղաքական բոլոր ընդդիմախոսներին, որոնք կարող են լուրջ մարտահրավեր նետել առաջիկա խորհրդարանական ընտրություններում, վերագրում է խաղաղության օրակարգը իբր պայթեցնելու և Ռուսաստանին ծառայելու շինծու մեղադրանքներ։«Այսօր մեր երկիրը գտնվում է անարդարների, անառակների ու խաբեբաների ձեռքում։ Երկրի վարչապետը, որը ինքնասիրահարված, տմարդի արկածախնդրությամբ մերժելով Մինսկի խմբի` 2019 թ–ի հայանպաստ խաղաղության առաջարկը` երկիրը սուզեց ազգակործան պատերազմի հորձանուտը` հայոց պատմության ամենախայտառակ և նվաստացուցիչ պարտությունը, հանդգնում է ներկայացնել այս ամենը որպես ինքնիշխանության պահպանման մեծագույն հաղթանակ»,– ասաց Զուրաբհյանը։Առաջիկա ընտրություններում ՀԱԿ վարչապետի թեկնածուն հատկապես խղճուկ է համարում հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ հարձակումները, որոնք, ըստ նրա, ուղղված են պատմամշակութային ինքնությանը քայքայիչ հարվածներ հասցնելու նպատակին։Լևոն Զուրաբյանի կարժիքով` ժամանակն է 1988 –ի շարժման հոգուն հավատարիմ, ժողովրդի հավաքական հզորությամբ, ձևավորել ազգի շահերց բխող իսկական հայկական օրակարգ։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96529306_266:0:2486:1665_1920x0_80_0_0_e0bff488221287fab0976ed88f9c104f.jpg.webp
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ադրբեջան, կոռուպցիա, լևոն զուրաբյան, հայ առաքելական եկեղեցի
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ադրբեջան, կոռուպցիա, լևոն զուրաբյան, հայ առաքելական եկեղեցի
ՀԱԿ փոխնախագահը խղճուկ է համարում եկեղեցու նկատմամբ հարձակումները, որոնք ուղղված են պատմամշակութային ինքնությանը քայքայիչ հարվածներ հասցնելու նպատակին։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կամակատարն է, վերջինս ենթարկեցնելով Փաշինյանին` դարձրել է նրան Ադրբեջանի կուսակալը Հայաստանում։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 23-րդ համագումարի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Իր ելույթում Զուրաբյանը նշեց, Սահմանադրության օրենքների կոպտագույն խախտումներով` հալածանքներ են տեղի ունենում հոգևորականների դեմ, քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Նրա դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանն իրեն հռչակել է դիկտատոր և որոշել է, որ պետությունը ինքն է։
«Կեղծ խաղաղության այս խոսակցությունների ու դատարկ սրտիկների, հեծանվային շոու արշավների, մարկետինգային ծամածռությունների հետևում թաքնված է մեծ համակարգային, լավ կարգավորված կոռուպցիա։ «Վարչաբենդի» հետևում թաքնված է «Վարչաբանդա», ու սա բառախաղ չէ։ Եթե առաջ կոռուպցիան այն էր, որ բիզնեսմենները քեշով փող էին տալիս նախագահին, որ ստանան հատուկ արտոնություններ, այսօր այդ նույնն արվում է կառավարության նիստերով, կարգավորված ձևերով»,– նշեց Զուրաբյանը։
Ըստ նրա` հայությանը այսօր օդի պես համերաշխություն և համախմբվածություն է անհրաժեշտ արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար, մինչդեռ իշխանությունը քաղաքական բոլոր ընդդիմախոսներին, որոնք կարող են լուրջ մարտահրավեր նետել առաջիկա խորհրդարանական ընտրություններում, վերագրում է խաղաղության օրակարգը իբր պայթեցնելու և Ռուսաստանին ծառայելու շինծու մեղադրանքներ։
«Այսօր մեր երկիրը գտնվում է անարդարների, անառակների ու խաբեբաների ձեռքում։ Երկրի վարչապետը, որը ինքնասիրահարված, տմարդի արկածախնդրությամբ մերժելով Մինսկի խմբի` 2019 թ–ի հայանպաստ խաղաղության առաջարկը` երկիրը սուզեց ազգակործան պատերազմի հորձանուտը` հայոց պատմության ամենախայտառակ և նվաստացուցիչ պարտությունը, հանդգնում է ներկայացնել այս ամենը որպես ինքնիշխանության պահպանման մեծագույն հաղթանակ»,– ասաց Զուրաբհյանը։
Առաջիկա ընտրություններում ՀԱԿ վարչապետի թեկնածուն հատկապես խղճուկ է համարում հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ հարձակումները, որոնք, ըստ նրա, ուղղված են պատմամշակութային ինքնությանը քայքայիչ հարվածներ հասցնելու նպատակին։
Լևոն Զուրաբյանի կարժիքով` ժամանակն է 1988 –ի շարժման հոգուն հավատարիմ, ժողովրդի հավաքական հզորությամբ, ձևավորել ազգի շահերց բխող իսկական հայկական օրակարգ։