Դատարկ սրտիկների հետևում թաքնված է լավ կարգավորված կոռուպցիա. Լևոն Զուրաբյան

https://arm.sputniknews.ru/20260314/datark-srtikneri-hetevum-taqnvats-e-lav-kargavvorvats-kvorupcia-levvon-zurabjan-99842396.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96529306_266:0:2486:1665_1920x0_80_0_0_e0bff488221287fab0976ed88f9c104f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ադրբեջան, կոռուպցիա, լևոն զուրաբյան, հայ առաքելական եկեղեցի

հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ադրբեջան, կոռուպցիա, լևոն զուրաբյան, հայ առաքելական եկեղեցի

Բաժանորդագրվել

ՀԱԿ փոխնախագահը խղճուկ է համարում եկեղեցու նկատմամբ հարձակումները, որոնք ուղղված են պատմամշակութային ինքնությանը քայքայիչ հարվածներ հասցնելու նպատակին։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կամակատարն է, վերջինս ենթարկեցնելով Փաշինյանին` դարձրել է նրան Ադրբեջանի կուսակալը Հայաստանում։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 23-րդ համագումարի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Իր ելույթում Զուրաբյանը նշեց, Սահմանադրության օրենքների կոպտագույն խախտումներով` հալածանքներ են տեղի ունենում հոգևորականների դեմ, քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Նրա դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանն իրեն հռչակել է դիկտատոր և որոշել է, որ պետությունը ինքն է։

«Կեղծ խաղաղության այս խոսակցությունների ու դատարկ սրտիկների, հեծանվային շոու արշավների, մարկետինգային ծամածռությունների հետևում թաքնված է մեծ համակարգային, լավ կարգավորված կոռուպցիա։ «Վարչաբենդի» հետևում թաքնված է «Վարչաբանդա», ու սա բառախաղ չէ։ Եթե առաջ կոռուպցիան այն էր, որ բիզնեսմենները քեշով փող էին տալիս նախագահին, որ ստանան հատուկ արտոնություններ, այսօր այդ նույնն արվում է կառավարության նիստերով, կարգավորված ձևերով»,– նշեց Զուրաբյանը։

Ըստ նրա` հայությանը այսօր օդի պես համերաշխություն և համախմբվածություն է անհրաժեշտ արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար, մինչդեռ իշխանությունը քաղաքական բոլոր ընդդիմախոսներին, որոնք կարող են լուրջ մարտահրավեր նետել առաջիկա խորհրդարանական ընտրություններում, վերագրում է խաղաղության օրակարգը իբր պայթեցնելու և Ռուսաստանին ծառայելու շինծու մեղադրանքներ։

«Այսօր մեր երկիրը գտնվում է անարդարների, անառակների ու խաբեբաների ձեռքում։ Երկրի վարչապետը, որը ինքնասիրահարված, տմարդի արկածախնդրությամբ մերժելով Մինսկի խմբի` 2019 թ–ի հայանպաստ խաղաղության առաջարկը` երկիրը սուզեց ազգակործան պատերազմի հորձանուտը` հայոց պատմության ամենախայտառակ և նվաստացուցիչ պարտությունը, հանդգնում է ներկայացնել այս ամենը որպես ինքնիշխանության պահպանման մեծագույն հաղթանակ»,– ասաց Զուրաբհյանը։

Առաջիկա ընտրություններում ՀԱԿ վարչապետի թեկնածուն հատկապես խղճուկ է համարում հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ հարձակումները, որոնք, ըստ նրա, ուղղված են պատմամշակութային ինքնությանը քայքայիչ հարվածներ հասցնելու նպատակին։

Լևոն Զուրաբյանի կարժիքով` ժամանակն է 1988 –ի շարժման հոգուն հավատարիմ, ժողովրդի հավաքական հզորությամբ, ձևավորել ազգի շահերց բխող իսկական հայկական օրակարգ։

Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։

Leave a comment