Հակակոռուպցիոն դատարանի մոտից ոստիկանները բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի աջակիցներին։
Նշենք, որ Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ են հավաքվել Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին։
Դատարանն այս պահին քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգելու հարցը։ Այստեղ մեծ թվով ոստիկաններ են բերվել։