Վլադիմիր Վարդանյանն առաջադրվել է ՍԴ դատավորի թեկնածու՝ Հրայր Թովմասյանի փոխարեն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից։

Սահմանադրական դատարանում թափուր հաստիքն առաջացել է դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումից հետո, քանի որ փետրվարին ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել փաստաբանների բողոքը, ինչը նշանակում է, որ Թովմասյանը, պաշտոնեական լիազորությունն անցնելու համար մեղավոր ճանաչվելով, այլևս չի կարող պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։

Հրայր Թովմասյանը մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին (2010-2014 պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։

Չնայած Հրայր Թովմասյանը ժամանակին ընտրվել էր խորհրդարանի կողմից, այժմ գործող սահմանադրական հերթականության համաձայն՝ թեկնածու առաջադրելու իրավասությունը պատկանում է Հանրապետության նախագահին, որն էլ հենց ներկայացրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Վերջինիս ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի առաջիկա նիստերի ընթացքում։ Ընտրվելու դեպքում Վարդանյանը կզբաղեցնի Թովմասյանի թափուր մնացած աթոռը, իսկ խորհրդարանում թափուր կմնան նրա պատգամավորական մանդատը և հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ինչը կհանգեցնի նոր վերադասավորումների։

The post Վլադիմիր Վարդանյանն առաջադրվել է ՍԴ դատավորի թեկնածու՝ Հրայր Թովմասյանի փոխարեն appeared first on CIVILNET.

Leave a comment