Նման ծրագիր չունենք․ Ղազինյանը՝ ՌԴ-ից ընտրությունների համար ավտոբուսով մարդ բերելու մասին

https://arm.sputniknews.ru/20260313/nman-tsragir-chunenq-ghazinjany-rd-ic-yntrutjunneri-hamar-avtvobusvov-mard-berelu-masin-99814457.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97599892_30:0:929:674_1920x0_80_0_0_40912799f54d8fe34d1699620931aa58.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դավիթ ղազինյան, սամվել կարապետյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն

դավիթ ղազինյան, սամվել կարապետյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտադիր չէ և նպատակ էլ չունի ՌԴ-ից խորհրդարանական ընտրությունների համար ավտոբուսներով ՀՀ քաղաքացիների բերել Հայաստան՝ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Դավիթ Ղազինյանը։

Ինչպե հայտնի է, «Անկախ դիտորդ» դաշինքը հրապարակում էր արել, թե մայիսի վերջ-հունիսի սկզբի համար քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ` արտերկրից (հիմնականում` Ռուսաստանից) բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար։

«Մեր ուժի առաջնորդը այնպիսի մեկն է, որը շատ երկար տարիներ դրսում է անցկացրել, այնտեղ է աշխատել, հետևաբար կարող է նաև բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ժամանեն, որոնք իր համակիրներն են արտերկրում։ Մենք նման ծրագիր և նպատակ չունենք՝ ավտոբուսով ՀՀ մարդ բերելու, Ռուսաստանն էլ թիրախավորելը շատ սխալ է։ Անձամբ իմ ունեցած տեղեկություններով ու զանգերով կարող եմ ասել, որ ոչ միայն Ռուսաստանից, այլև ամբողջ աշխարհից մարդիկ կարող են գալ։ Քանակ չեմ կարող ասել»,- ասաց Ղազինյանը։

Նրա խոսքով՝ որպես այդպիսին, կազմակերպված նման ծրագիր չկա։

Հիշեցնենք` մարտի 10–ին ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը տեղեկություն էր տարածել, թե այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես եկող դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայաստանցիների վրա՝ նրանց դրդելով աջակցել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած որոշ քաղաքական ուժերի։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ ճնշումների փաստով։

Leave a comment