Կրեմլում գնահատել են համաշխարհային էներգետիկ շուկան կայունացնելու ԱՄՆ-ի փորձը

https://arm.sputniknews.ru/20260313/kremlum-gnahatel-en-hamashkharhajin-energetik-shukan-kajunacnelu-amn-i-pvordzy-99802992.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1636/05/16360587_269:0:3000:2048_1920x0_80_0_0_f63008c7e936e84cf06031794f0e5a84.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դմիտրի պեսկով, նավթ, մերձավոր արևելք, պատերազմ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատժամիջոցներ

դմիտրի պեսկով, նավթ, մերձավոր արևելք, պատերազմ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատժամիջոցներ

Բաժանորդագրվել

ՌԴ-ն կարծում է, որ էներգետիկ շուկաներում տիրող իրավիճակը հղի է ճգնաժամի սրմամբ։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ռուսական նավթի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակումների մեղմացումը կնպաստի շուկայի կայունացմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք իսկապես կարծում ենք, որ իրավիճակը հղի է էներգետիկ ոլորտում գլոբալ ճգնաժամի սրմամբ։ Եվ, իհարկե, նման գործողությունները որոշակիորեն կնպաստեն այդ շուկայի կայունացմանը»,-լրագրողներին ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ առանց ռուսական նավթի զգալի ծավալների էներգետիկ շուկաների կայունացումն անհնար է։ Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը էներգետիկ շուկաների կայունացման հարցում ԱՄՆ-ի և ՌԴ-ի շահերի համընկնումն իրավիճակային է անվանել, քանի որ Վաշինգտոնն առհասարակ չի ծրագրում Ռուսաստանի Դաշնության համար չեղարկել նավթային որևէ պատժամիջոց։

The Financial Times-ը գրում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության 12 օրվա ընթացքում Ռուսաստանը կարող էր շուրջ 2 մլրդ դոլար վաստակել միայն նավթի գների աճի հաշվին։ Պարբերականը պնդում է, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը, որի պատճառը ամերիկյան «Epic Fury» ռազմական գործողությունն էր, Ռուսաստանի տնտեսությանն օրական բերում է շուրջ 150 մլն դոլար։

Leave a comment