https://arm.sputniknews.ru/20260313/kremlum-gnahatel-en-hamashkharhajin-energetik-shukan-kajunacnelu-amn-i-pvordzy-99802992.html
Կրեմլում գնահատել են համաշխարհային էներգետիկ շուկան կայունացնելու ԱՄՆ-ի փորձը
Կրեմլում գնահատել են համաշխարհային էներգետիկ շուկան կայունացնելու ԱՄՆ-ի փորձը
Sputnik Արմենիա
ՌԴ-ն կարծում է, որ էներգետիկ շուկաներում տիրող իրավիճակը հղի է ճգնաժամի սրմամբ։ 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T14:28+0400
2026-03-13T14:28+0400
2026-03-13T14:28+0400
դմիտրի պեսկով
նավթ
մերձավոր արևելք
պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/05/16360587_0:0:3186:1793_1920x0_80_0_0_2be561a7811458e6e53cda0edd3120d7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ռուսական նավթի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակումների մեղմացումը կնպաստի շուկայի կայունացմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նրա խոսքով՝ առանց ռուսական նավթի զգալի ծավալների էներգետիկ շուկաների կայունացումն անհնար է։ Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը էներգետիկ շուկաների կայունացման հարցում ԱՄՆ-ի և ՌԴ-ի շահերի համընկնումն իրավիճակային է անվանել, քանի որ Վաշինգտոնն առհասարակ չի ծրագրում Ռուսաստանի Դաշնության համար չեղարկել նավթային որևէ պատժամիջոց։The Financial Times-ը գրում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության 12 օրվա ընթացքում Ռուսաստանը կարող էր շուրջ 2 մլրդ դոլար վաստակել միայն նավթի գների աճի հաշվին։ Պարբերականը պնդում է, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը, որի պատճառը ամերիկյան «Epic Fury» ռազմական գործողությունն էր, Ռուսաստանի տնտեսությանն օրական բերում է շուրջ 150 մլն դոլար։
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/05/16360587_269:0:3000:2048_1920x0_80_0_0_f63008c7e936e84cf06031794f0e5a84.jpg.webp
դմիտրի պեսկով, նավթ, մերձավոր արևելք, պատերազմ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատժամիջոցներ
դմիտրի պեսկով, նավթ, մերձավոր արևելք, պատերազմ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատժամիջոցներ
ՌԴ-ն կարծում է, որ էներգետիկ շուկաներում տիրող իրավիճակը հղի է ճգնաժամի սրմամբ։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ռուսական նավթի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակումների մեղմացումը կնպաստի շուկայի կայունացմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք իսկապես կարծում ենք, որ իրավիճակը հղի է էներգետիկ ոլորտում գլոբալ ճգնաժամի սրմամբ։ Եվ, իհարկե, նման գործողությունները որոշակիորեն կնպաստեն այդ շուկայի կայունացմանը»,-լրագրողներին ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ առանց ռուսական նավթի զգալի ծավալների էներգետիկ շուկաների կայունացումն անհնար է։ Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը էներգետիկ շուկաների կայունացման հարցում ԱՄՆ-ի և ՌԴ-ի շահերի համընկնումն իրավիճակային է անվանել, քանի որ Վաշինգտոնն առհասարակ չի ծրագրում Ռուսաստանի Դաշնության համար չեղարկել նավթային որևէ պատժամիջոց։
The Financial Times-ը գրում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության 12 օրվա ընթացքում Ռուսաստանը կարող էր շուրջ 2 մլրդ դոլար վաստակել միայն նավթի գների աճի հաշվին։ Պարբերականը պնդում է, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը, որի պատճառը ամերիկյան «Epic Fury» ռազմական գործողությունն էր, Ռուսաստանի տնտեսությանն օրական բերում է շուրջ 150 մլն դոլար։