Ոչ իրավաչափ է ճանաչվել «Իզմիրլյան»-ում կատարված երկրորդ խուզարկությունը

Քաղաքականություն

Ոչ իրավաչափ է ճանաչվել «Իզմիրլյան»-ում կատարված երկրորդ խուզարկությունը

 

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանը բավարարվել է «Իզմիրլյան» ԲԿ բուժական

գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկության մասով պաշտպան Արմինե

Ֆանյանի ներկայացրած բողոքը:

«Այսպիսով, արդեն 3-րդ որոշումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից, որով հաստատվում է «Իզմիրլյան»

ԲԿ-ում կատարված խուզարկությունները թույլատրելու վերաբերյալ ստորադաս դատարանի որոշումների անհիմն

լինելը»,- այս մասին տեղեկացնում է փաստաբան Արմինե Ֆանյանը:

Հիշեցենք, որ փետրվարի 13-ին իրավապահները խուզարկություններ են « Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն

Չարչյանի եւ փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում:

Օրեր առաջ էլ դատավոր Վազգեն Ռշտունին էր ոչ իրավաչափ է ճանաչել  «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն

Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը:

Leave a comment