Ամերիկյան սպեցնազ-ը պատրաստվում է Գրենլանդիան գրավելուն


Միջազգային

ԱՄՆ նախկին հետախուզության սպա Մալքոլմ Նենսը հայտնել է, որ ԱՄՆ 11-րդ օդադեսանտային դիվիզիան մարտական ​​պատրաստության է բերել մոտ 1500 անձնակազմ ունեցող երկու գումարտակ։ Տեղակայման պաշտոնական պատճառը Մինեսոտա վերատեղակայումն է։ Սակայն իրական նպատակը, հավանաբար, այլ գոտի է։

Բանն այն է, որ ԱՄՆ 11-րդ օդադեսանտային դիվիզիան, որը կոչվում է «Հրեշտակներ», ԱՄՆ բանակի ամենաէլիտար ստորաբաժանումներից է, որը ներկայումս մասնագիտանում է արկտիկական պայմաններում գործողություններում։ Իսկ Մինեսոտան, ինչպես հայտնի է, ամենեւին էլ արկտիկա չէ:

Նենսի խոսքով, այս կոնկրետ ստորաբաժանումը տեղակայման պատրաստության մեջ դնելը Գրենլանդիայի դեմ գործողության նախապատրաստման շատ ճշգրիտ և միանշանակ ազդանշան է։

Սա նաև նշանակում է, որ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները, հավանաբար, արդեն գաղտնի կերպով մարզվում և մոբիլիզացվում են Գրենլանդիան բռնի կերպով գրավելու առաքելության համար։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment