Ինչպես դաշնակցականները կարող են խոսել ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունից, երբ հրապարկել են 004 շրջաբերականը. Սարգիս Խանդանյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հավատում եմ, որնախորդ շաբաթ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, պատմական»,- հայտարարությունների ժամին այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովինախագահ Սարգիս Խանդանյանը՝ շնորհավորելով հայ ժողովրդին ՀՀ և ԱՄՆ կառավարությունների համատեղ հայտարարության մասին ԹՐԻՓՓ-Ի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ ուրվագծվել են ՀՀ ապաշրջափակման դետալները, դրվել է խաղաղության ինստիտուցիոնալացման հերթական հիմքը և գործնական հուն է մտել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը.«Սա մի թեմա էր, որ օբյեկտիվորեն լի էր խաղաղության որոշակի ռիսկերով, այն խոսույթը, որ կար այս թեմայի շուրջ ուներ անվտանգային ռիսկեր: Այս փաստաթղթով այդ ռիսկերը լիակատար չեզոքացվում են, բացի դա սա թեմա էր,ուղիղ5 տարի բոլոր հնարավոր ձևերովմանիպուլացնում էին թե ՀՀ-ի ներսում, թե դուրս»:
Նա նշեց, որ դրա կարևորության հաջորդ ցուցիչը ընդդիմության տրամադրություն է.«Ակնհայտորեն,ընդդիմության տրամադրությունն այս օրերին ընկած է, ինչպես կարելի է 5 տարիասել միջանցքը տվեցին, վաղը կտան, մեկ էլ տեսնում են մի փաստաթուղթ, որի մեջ կա նախադադություն, որՀՀ ինքիշխանությունը և իրավազորութունը անքննարկելիև բացարձակ է»:
Նա նշեց, որ ընդդիմությունը ուշանում է գործընթացներից.«Հեսա գնացքները կգան ու կգնան, դուք կասեք, որ միջանցքըտվեցին, հեսա կտան: Տարակուսելի է՝ինչպես դաշնակցականները կարող են խոսել ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունից, երբ ձեր ձեռքով հրապարկել եք 004 շրջաբերականը»: